Իրանը սահմանին կնիք չի դնի օտարերկրացի զբոսաշրջիների անձնագրերում
Իրանը կնիքներ չի դնի օտարերկրացի զբոսաշրջիկների անձնագրերում երկիր մուտքի եւ երկրից ելքի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Tasnim գործակալությանը։
Տեղեկացվում է, որ նման միջոցներ կձեռնարկվեն՝ կապված այն բանի հետ, որ օտարերկրացի շատ զբոսաշրջիկներ մտահոգ են, որ իրանական վիզան կամ օդանավակայանի կնիքն իրենց անձնագրերում կարող են խնդիրներ առաջացնել ամերիկյան վիզա ստանալիս։
Գործակալության տվյալներով՝ կիրակի օրը Իրանի նախագահ Հասան Ռոհանին համապատասխան կարգադրություն է արել ներքին գործերի նախարարությանը։
Հիմա Իրան այցելող օտարերկրացիներին անհրաժեշտ կլինի ստանալ փաստաթղթի պատճենը, որը կհաստատի, որ նրանք վիզա են ստացել։ Մուտքի եւ ելքի կնիքները կդրվեն այդ փաստաթղթին անձնագրի փոխարեն։
Իրանի վարչակազմը արդեն ավելի քան մեկ տարի աշխատում է այս ծրագրի վրա, որպեսզի աջակցի տուրիմի զարգացմանը երկրում եւ ճանապարհորդներին ազատի որեւէ երկյուղից։
Վերջին շրջանում ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում իրավիճակը զգալիորեն սրվել է: Ամերիկյան իշխանությունները խիստ պատժամիջոցներ են մտցրել Իրանի տնտեսության առանցքային ոլորտների դեմ եւ շարունակում է սաստկացնել պատժամիջոցային ճնշումը: Վաշինգտոնի հայտարարած նպատակն է Իրանի «վարքագծի փոփոխությունը»: ԱՄՆ-ն երկրորդական պատժամիջոցներով իրանական նավթի բոլոր գնորդներին ստիպել է գնումները դադարեցնել: ԱՄՆ-ն նաեւ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է հայտարարել: Դրան ի պատասխան՝ Իրանը CENTCOM-ն է ահաբեկչական կազմակերպություն ճանաչել, իսկ իրեն՝ ԱՄՆ-ին, «ահաբեկչության հովանավոր պետություն»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց