4 հազար 600 թեկնածու՝ Գերագույն ռադայի վաղաժամկետ ընտրություններին
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 25-ին ավարտել է խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների և անհատ թեկնածուների գրանցումը:
Ուկրաինայի օրենսդրությամբ ընտրություններն անցկացվում են խառը համակարգով՝225 պատգամավորընտրվելու է համամասնական կարգով՝ կուսակցական ցուցակներով, իսկ 199 պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 18 կուսակցություն է գրանցել,բայց այդ թիվը կարող է 1-ով ավելանալ․ ԿԸՀ-ն մերժել էր Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Նոր ուժերի շարժում» կուսակցությանգրանցումը: Որոշումը բողոքարկվել էր ու Կիևի վարչական դատարանի նախօրեին կայացրած որոշման համաձայն՝ ԿԸՀ-ն պետք է վերանայի կուսակցության ներկայացրած փաստաթղթերը ընտրություններին մասնակցելու համար:
«Մենք հաղթեցինք: Դատարանըպաշտպանեց մեզ: Մենք գնում ենք ընտրությունների»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սաակաշվիլին:
Ուկրաինայի խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններն անցկացվելու են հուլիսի 21-ին:
Բռնակցված Ղրիմում և երկրի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում քվեարկություն չի անցկացվելու:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց