Կատուն ողջ է մնացել լվացքի մեքենայում մեկ ժամ լվացքից հետո
ԱՄՆ-ի Մեյփլվուդ քաղաքում կատուն վերապրել է լվացքի մեքենայում մեկ ժամ լվացքը, հաղորդում է Fox News-ը:
Չորեքշաբթի՝ հունիսի 19-ին, Ստեֆանի Քերոլ Քիրհոֆը որոշել էր լվանալ հագուստը: Նա միացրել էր մեքենան՝ առանց նկատելու որ նրա մեջ է նրա մեկ տարեկան Ֆելիքս անունով կատուն:
«Պետք է, որ ես մի քանի րոպեով շրջված լիինեի, երբ տեղավորում էի իրերը: Ես չեմ տեսել, թե ինչպես է նա մտել այդտեղ», — պնդում է կինը:
Մեկ ժամ անց կինը բացել է մեքենայի դուռը եւ ներսում Ֆելիքսին գտել:
Նրա դստեր՝ Աշիի խոսքով մոր մոտ հիստերիկ լաց է սկսվել եւ նա իրեն օգնության է կանչել: Բառացիորեն մի քանի րոպե անց Քերոլ Քիրհոֆը հոր հետ անասնաբուժական կլինիկա է գնացել: Այնտեղ կենդանու վիճակը ծայրահեղ են գնահատել:
Անասնաբույժներն ընդգծել են, որ Ֆելիքսը հրաշքով ողջ է մնացել: Վերականգնվելու համար նրան թթվածնային խցիկ են տեղափոխել: Բժիշկների հաշվարկներով՝ վերականգնման ընթացքը մի քանի շաբաթ կտեւի: Պրոցեդուրաների շնորհիվ կատուն արդեն սկսել է ուտել:
Քերոլը նշել է, որ թթվածնային խցիկը նրանց օրական մոտ 1000 դոլար է արժենում: Բոլոր ծախսերը ծածկելու համար ընտանիքը GoFundMe-ում դրամահավաք է սկսել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց