Ուկրաինան ԵԽԽՎ-ում իր աշխատանքը դադարեցնելուց հետո հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր դեսպանին
Ուկրաինան հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր դեսպանին խորհրդակցության համար ԵԽԽՎ-ի՝ ռուսական պատվիրակությանը վերադարձնելու մասին որոշումից հետո: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը:
«Եվրոպայի խորհուրդը կորցրել է մեր վստահությունը, այն վերականգնել չափազանց բարդ կլինի: Մարդու իրավունքների պաշտպանության համար ջանքեր գործադրող կառույցից կազմակերպությունը վերածվել է հասարակ մենեջերի, այն էլ ոչ փայլուն», - գրել է Կլիմկինն իր ֆեյսբուքյան էջում:
Ուկրաինական պատվիրակությունն ավելի վաղ խնդրել էր Գերագույն Ռադային վերանայել վեհաժողի աշխատանքում իր մասնակցության դադարեցման մասին հարցը: Պատվրակները մտադիր են նաև դիմել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և արտգործանախարարին՝ խնդրելով «Եվրոպայի խորհրդում Ուկրաինայի՝ որպես պետության մասնակցության հարցով դիրքորոշում մշակել»:
Ուկրաինական պատվիրակությունը դադարեցրել է մասնակցությունը ԵԽԽՎ նիստի աշխատանքին՝ բողոքարկելով ռուսական պատվիրակության լիազորությունները:
ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյն իր հերթին հայտարարել է, որ կափսոսի, եթե Ուկրաինան հեռանա վեհաժողովի նիստից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց