Անհնար է մարդկանց արգելել Վրաստան գնալ. Դմիտրի Պեսկով
«Ռուսաստանցիներին չի կարելի արգելել Վրաստան մեկնել, կարելի է միայն խորհուրդ տալ ուշադրություն դարձնել այն սպառնալիքներին, որոնք անձնական անվտանգությանն են վերաբերում»,- լրագրողների հետ զրույցում այսպիսի պատասխան է տվել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
«Խոսել այն մասին, որ մարդիկ ամբողջությամբ դադարում են Վրաստան գնալ, հնարավոր չէ: Անհնար է մարդկանց արգելել Վրաստան գնալ, որևէ մեկը դա չի պատրաստվում անել: Հնարավոր է միայն խորհուրդ տալ քաղաքացիներին չանտեսել իրենց անձնական անվտանգությանը սպառնացող վտանգները, որոնք կարող են առաջանալ հիմա Վրաստանում: Միևնույն ժամանակ, կարելի է միջոցներ ձեռնարկել, որպեսզի նվազի զբոսաշրջային հոսքը դարձյալ մեր քաղաքացիների անվտանգության նկառատումներից ելնելով»,- ասել է Պեսկովը՝ անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է խոսել Վրաստանի կողմից թռիչքների սահմանափակումների արդյունավետության մասին, եթե վրացական ավիաընկերությունները և հյուրանոցները առաջարկեն օգտվել հարևան երկրների տարանցիկ օդանավակայանից:
Հիշեցնենք, որ ռուսական կողմը հուլիսի 8-ից դադարեցնում է թռիչները Վրաստան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց