«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Իսրայելը Սիրիայի հարցով որոշ կետերի շուրջ համաձայնության են եկել». ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Սիրիայում հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերի մեծամասնության շուրջ, գրում է tass.ru-ն:
Այսօր Երուսաղեմում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր բեն Շաբաթի հետ Սիրիայի հարցով եռակողմ հանդիպման հանդիսավոր բացման ժամանակ Պատրուշևը հայտնել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտության մասին:
«Ես լիովին կիսում եմ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի դիրքորոշումն այն մասին, թե ինչ վիճակի պետք է լինի Սիրիան մեր աշխատանքների արդյունքում, որը, ինչպես նա է բնութագրել, խաղաղ ու անվտանգ վիճակ է: Ցանկանում եմ հավելել, որ պետք է ապահովվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը, այդ երկիրը պետք է նաև համապատասխանի ՄԱԿ-ի կանոնադրությանը»,- ասել է ռուս պաշտոնյան:
Նրա խոսքով՝ այդ նպատակներին մեկ քայլով հնարավոր չէ հասնել, և իրենք պետք է գործողություններն այնպես ծրագրեն, որպեսզի այն երկրները, որոնք իրապես մասնակցություն ունեն գործընթացին, նույնպես շահագրգռված լինեն:
Խոսելով սիրիական հակամարտության կարգավորման մասին՝ Պատրուշևն ասել է. «Մեր կարծիքները շատ հարցերում համընկան, մասնավորապես՝ այն առումով, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Սիրիան վերջնական արդյունքում, իսկ թե ինչպես դա անել, դրա շուրջ հարկավոր է երկխոսություն վարել»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց