Վենետիկի հանձնաժողովը տեղյակ է ՀՀ-ում ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին
Վենետիկի հանձնաժողովը տեղեկացված է ՀՀ–ում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարագացումների մասին և խնդրել է հանձնաժողովի նախագահին հանդես գալ հայտարարությամբ։
Հարցը քննարկվել է հունիսի 21-22-ին կայացած 119-րդ պլենար նիստի ընթացքում։
«Հանձնաժողովը տեղյակ է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարագացումներին, այդ թվում՝ վերջին հանրային հայտարարություններին, որոնք վերաբերում են ՍԴ ներկա անդամներին: Վենետիկի հանձնաժողովը խնդրել է հանձնաժողովի նախագահին ուշադիր հետևել իրավիճակին և, հարկ եղած դեպքում, այս հարցի շուրջ հանդես գալ հայտարարությամբ»,-ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ազգային ժողովի կողմից ՍԴ դատավոր էր ընտրվել Վահե Գրիգորյանը։
Նրա օգտին քվեարկել էր 99 պատգամավոր, դեմ էին արտահայտվել 22-ը։
Պաշտոնը ստանձնելու իր ելույթում Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ երդումը տալու պահից ՍԴ-ում լինելու է երկու դատավոր և քանի որ մյուս դատավորն այժմ երկրում չէ, ինքն ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը։
Նրա այս հայտարարությունը քննադատության ալիք էր բարձրացրել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց