«Հենց որ հակառուսական հիստերիան ավարտվի». Պեսկովն ասել է՝ երբ ՌԴ-ն կչեղարկի դեպի Վրաստան ավիափոխադրումների արգելքը
Ռուսաստանի Դաշնությունից դեպի Վրաստան ավիափոխադրումների վերականգնումը հնարավոր կլինի այն դեպքում, երբ Վրաստանում հանդարտվեն ռուսատյաց կրքերն ու իրավիճակը կարգավորվի:
Ինչպես հայտնում է tass.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա ընդգծել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հուլիսի 8-ից ՌԴ-ից դեպի Վրաստան ավիափոխադրումների դադարեցման վերաբերյալ հրամանագրում հստակ ժամկետ չի նշվում: Խոսքն այն մասին է, որ Վրաստանում իրավիճակը պետք է վերադառնա ոչ ռուսատյաց հունին:
«Հենց որ նման բան արձանագրվի, հնարավոր կլինի վերանայել ընդունած որոշումը»,-ասել է Պեսկովը: Խոսնակը հավելել է, որ ներկայում իրավիճակը, ընդհակառակը, ավելի է վատանում:
«Այնտեղ ներքաղաքական ճգնաժամի որոշակի նախանշաններ կան: Դա մեր գործը չէ, այլ Վրաստանի ներքին գործն է: Դա մեր գործն է դառնում, երբ իրադարձությունները հակառուսական բնույթ են ստանում: Դա մեզ ստիպում է անհանգստանալ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը ցավով է արձանագրել, որ ներկայում Վրաստանում տիրում է ռուսատյաց հիստերիա, որն ավելի են թեժացնում ներքին արմատական տարրերը:
Հայտնի է, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների սրման ֆոնին, Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով ռուսական ավիաընկերությունները հուլիսի 8-ից չեն կարողանա չվերթներ իրականացնել դեպի Վրաստան: Հրամանագրում նշվում է, որ սա ժամանակավոր քայլ է, որի նպատակն է ապահովել ՌԴ քաղաքացիների անվտանգությունը: ՌԴ տրանսպորտի նախարարության փոխանցմամբ՝ արգելքը կվերաբերի նաև վրացական ավիաընկերություններին:
Հիշեցնենք, որ թռիչքների դադարեցման որոշումը կայացվել էր Ուղղափառության միջխորհրդարանական վերահաժողովի նիստի շուրջ ծագած սանդալի ֆոնին: Վրացիներին զայրացրել էր այն փաստը, որ ռուսական պատվիրակության ղեկավար, նիստը նախագահող պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Դրանից հետո Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ ուղեկցվելով ոստիկանության հետ բախումներով: Ռուսական պատվիրակությունը ստիպված է եղել լքել երկիրը:
ՌԴ իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ են արել մինչև հուլիսի 8-ը լքել Վրաստանը, սակայն եթե դա տեղի չունենա, ռուսական ավիաընկերությունները պատրաստ են ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Հայաստանի և Հյուսիսային Օսիայի օդանավակայաններով:
Հայտնի է, որ լարված իրավիճակի ֆոնին ռուս զբոսաշրջիկները զանգվածաբար հետ են վերադարձնում դեպի Վրաստան տոմսերը:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան