Մեքսիկայի ղեկավարը հանգստավայրային նախագահական տունը վաճառում է աղքատներին օգնելու համար
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կիրակի հայտարարել է Կինտանա Ռոո նահանգում Կոսումել կղզում պետության ղեկավարի հանգստի համար նախատեսված տան առաջիկա վաճառքի մասին, որպեսզի օգնի այս նահանգի աղքատներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես լավ կուսումնասիրեմ այն ամենը , ինչը կապված է Կոսումել կղզում Casa Maya նախագահական տան հետ, որովհետեւ այն կվաճառվի, իսկ փողը կծախսվի Կինտանա Ռոոյի աղքատների կարիքների համար»,- հայտարարել է Լոպես Օբրադորը Պլայա դել Կարմենում ելույթ ունենալիս:
Մեքսիկայում կիրակի միաժամանակ տեղի է ունեցել տների աճուրդ, որոնք նախկինում պատկանել են թմրավաճառներին: Լատինաամերիկյան երկրի ֆիննախի գույքի կառավարման եւ օտարման ծառայությունը հայտնում է, որ հրապարակային աճուրդում իրացվել են վաճառքի դրված թմրաբարոնների 27 նստավայրեր, որոնց դիմաց պետությունը ստացել է 56,6 մլն պեո (գրեթե 3 մլն դոլար):
Այս միջոցների մեծ մասը կուղղվի այս անգամ Գերերո նահանգի աղքատներին օգնելուն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց