ՌԴ-ում պետական քննություններին ռեկորդային 300 միավոր ստացած շրջանավարտ Պուտինը բացահայտել է հաջողության գաղտնիքը
ՌԴ Տոմսկի մարզի Սևերսկ քաղաքի գիմնազիայի շրջանավարտ Ալեքսանդր Պուտինը, որը Միասնական պետական քննությունների արդյունքներով 3 առարկայից 300 միավոր է ստացել, պատմել է թեստերի հանձնմանը պատրաստվելու մասին:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, շրջանավարտը նշել է, որ իրեն շատ օգնել է տարբեր օլիմպիադաների նախապատրաստվելը: «Առաջադրանքներ լուծելու այդ փորձը և մտքերը հավաքելու կարողությունն օգնել են տրամադրվել քննություններին», - մեկնաբանել է Ալեքսանդր Պուտինը:
Միասնական քննություններին նա պատրաստվել է առանց կրկնուսույցների օգնության՝ դիմելով միայն իր ուսուցիչների և կրթական կայքերի օգնությանը:
«Ես ընտրում էի այն առաջադրանքները, որոնք ինձ մոտ չէին ստացվում, ուսումնասիրում էի տեսությունը և լուծում բոլոր հնարավոր խնդիրները, քանի դեռ չէի հաղթահարում առաջադրանքը: Այնուհետև ընտրում էի ամենաբարդերն ու լուծում դրանք», - պարզաբանել է շրջանավարտը:
Շրջանավարտն անդրադարձել է նաև իր հասցեին հնչող բազմաթիվ կատակներին՝ կապված այն փաստի հետ, որ իր ազգանունը համընկնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ազգանվան հետ: Նա նշել է, որ բոլոր պատասխանները ստուգվում են կոդավորված տեսքով, և փորձագետները չգիտեն, թե ում աշխատանքն են գնահատում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց