Ոչ մի անձնական բան, պարզապես բիզնես. Զախարովան Վրաստանի նախագահին պատասխանել է «Կնքահայրը» ֆիլմից հայտնի արտահայտությամբ
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանն առ այն, որ «ռուս զբոսաշրջիկները պետք է Վրաստան գան, քանի որ սիրում են այդ երկիրը»:
«Զբոսաշրջիկները պետք է Վրաստան գան, քանի որ սիրում են այս երկիրը, իսկ քաղաքական գործիչները պետք է լուծեն խնդիրները, որոնք ընկած են տեղի ունեցած դեպքերի հիմքում»,- ասել էր Զուրաբիշվիլին Euronews-ին տված հարցազրույցում:
Զախարովայի կարծիքով՝ նախագահի հայտարարությունը հաշվիչի միջոցով հաշվարկված քաղաքական և տնտեսական քայլ է:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին առանձնապես դուր չի եկել Զուրաբիշվիլիի «ռուս զբոսաշրջիկները պետք է գան» ձևակերպումը:
«Հենց այդպես հա՞, պե՞տք է: Շերի (նկատի ունի Վրաստանի նախագահին-tert.am), անձամբ Ձե՞զ են պարտական»,-գրել է Զախարովան՝ Զուրաբիշվիլիին խորհուրդ տալով այժմ ավելի շատ ջանք գործադրել ոչ թե հանուն ռուս զբոսաշրջիկների, որոնք գնալու տեղ ունեն, այնլ հանուն այն ժողովրդի, որն իրեն ընտրել է այդ պաշտոնում:
«Ասեմ, որ եթե ռուս զբոսաշրջիկներն ինչ-որ բան պարտավոր են, ապա դա ոչ միայն ապահով զգալն է, այլև այն, որ իրենց ընդունում են ամենաթանկագին հյուրերի պես և որ նրանք եկել են հանգաստանալու և ոչ թե ներքաղաքական խմորումների մասին կարդալու ու Վրաստանի զբոսաշրջության նախարարության խորհրդով «Թբիլիսում մարդկանց խոշոր կուտակումներից» խուսափելու»,- գրել է Զախարովան:
Նա նկատել է, որ Վրաստանում հանգստի դիմաց ռուս զբոսաշրջիկները գումար են վճարում, ուստի՝ պետք են այնտեղ իրենց լավ զգան:
«Ոչ մի անձնական բան, պարզապես բիզնես»,-«Կնքահայրը» ֆիլմից հայտնի արտահայտությամբ իր գրառումն ավարտել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան