Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները խստացվելու են հունիսի 24-ից
Միացյալ Նահանգները հունիսի 24-ից զգալիորեն խստացնում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ղեկավարը:
«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Օբամայի ահավոր ծրագրի շնորհիվ նրանք մի քանի տարում կկարողանային միջուկային զենք ունենալ: Մենք երկուշաբթի խոշոր հավելյալ պատժամիջոցներ ենք սահմանում Իրանի նկատմամբ: Անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան», - գրել է Թրամփը Twitter-ում՝ նկատի ունենալով 2015 թվականին կնքված Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ նոր պատժամիջոցներ են մշակվում իրանի նկատմամբ, սակայն չէր մասնավորեցրել դրանց բնույթը:
Իրանական միջուկային ծրագրից դուրս գալու մասին ԱՄՆ–ն հայտարարել էր 2018-ի մայիսի 8-ին: Մեկ տարի անց Իրանի նախագահ Հասան Ռոհանին նույնպես հայտարարեց համաձայնագրով իրենց պարտականությունները կրճատելու հավանականության մասին, եթե այն ստորագրած մյուս երկրները չաջակցեն Իրանին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց