ՌԴ ԱԳՆ-ն Վրաստանից պահանջում է ապահովել Վրաստանում գտնվող ռուսաստանցիների անվտանգությունը
ՌԴ ԱԳՆ-ն Վրաստանից պահանջում է ապահովել Վրաստանում գտնվող ռուս լրագրողների եւ ՌԴ քաղաքացիների անվտանգությունը՝ ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թբիլիսիում հարձակում են գործել «Ռոսիա 24» հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա:
ՌԴ ԱԳՆ-ն շարունակում է հետեւել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին արգելվում է դեպի Վրաստան թռիչքների իրականացնել 2019թ. հուլիսի 8-ից: Տեղեկությունը հրապարակվել էր Կրեմլի պաշտոնական կայքում:
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիան գործակալությանը հայտնել է, որ այժմ Վրաստանում մոտ 5-7 հազար ռուս զբոսաշրջիկ կա: Վրացական վիճակագրության համաձայն՝ 2018թ. ամեն 5-րդ զբոսաշրջիկը (21%) Վրաստանը է գալիս Ռուսաստանից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց