Սաուդյան Արաբիան Բրիտանիայի իշխանություններին խնդրել է հարվածներ հասցնել Իրանի ռազմական օբյեկտներին
Սաուդյան Արաբիայի հետախուզության ղեկավարը Բրիտանիայի իշխանություններին խնդրել է սահմանափակ հարվածներ հասցնել Իրանի ռազմական օբյեկտներին մի քանի ժամ անց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել էր ավիահարվածները, հաղորդում է Tasnim-ը՝ վկայակոչելով Բրիտանիայում իրազեկ աղբյուրին:
Նշվում է, որ հետախուզության ղեկավարին ուղեկցել է Էր Ռիադի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը, հաղորդում է Middle East Eye-ը:
Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների բոլոր խնդրանքները անպատասխան են մնացել:
Էր Ռիադի հետախուզության ղեկավարն իր բրիտանացի գործընկերներին ցույց է տվել Օմանի ծոցում լցանավերի հետ կապված հարձակումների վերաբերյալ հետախուզական տվյլաներ, սակայն այդ ամենը չի տպավորել նրանց բրիտանացի գործընկերներին:
Աղբյուրը նաեւ հաղորդել է, որ դրանից հետո Սաուդյան Արաբիայի հետախուզության ղեկավարը ուղեւորվել է Իսրայել, որտեղ լոբբիստկան ջանքներ կգործադրի Իսրայելի ներկայացուցիչների եւ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, որը կժամանի Իսրայել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց