Հայտնի են այն եվրոպական պետությունները, որոնց բնակիչներն ամենաշատն են ծախսում
Լյուքսեմբուրգի բնակիչները 32%-ով ավելի գումար են ծախսում, քան մյուս եվրոպական երկրների բնակիչները միջինում. սա Եվրոպական միությունում ամենաբարձր ցուցանիշն է, հաղորդում է charter97.org-ը՝ հղում անելով Եվրամիության վիճակագրական ծառայության՝ «Եվրոստատ»-ի տվյալներին։
Գերմանացիները նույնպես «շռայլորեն» են ծախսում իրենց գումարը՝ 21%-ով ավելի, քան Եվրամիության մյուս երկրները։ Ավստրիացիներն այս ցանկում զբաղեցնում են երրորդ հորիզոնականը՝ միջինից 16%-ով ավելի ցուցանիշով։
Բուլղարացիները ԵՄ պետություններից ամենահամեստն են ապրում՝ ծախսելով միջինից 44%-ով պակաս, քան ԵՄ մյուս պետությունները։ Բուլղարացիներին հաջորդում են խորվաթները (միջինից 37%-ով պակաս) և հունգարացիները (36%-ով պակաս):
Ընդհանուր առմամբ ԵՄ 28 պետություններից միայն 10-ի բնակիչներն են միջինից ավելի ծախսում, իսկ 6 երկրներում մեկ անձի համար ծախսերի մակարդակը 25%-ով ցածր է միջին ցուցանիշից:
«Եվրոստատ»-ի փորձագետները գնահատել են այն ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքը, որոնք ԵՄ բնակիչներն այս կամ այն կերպ օգտագործում են: Բացի այդ, հաշվի է առնվել պետության և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող անվճար ծառայությունների արժեքը: Օրինակ՝ հանրային տարածքների բարելավումը կամ բարեգործական համերգները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց