Թրամփը հավերժ ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալու ցանկություն է հայտնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում տեսանյութ է տեղադրել, որում, սյուժեի համաձայն, նա հավերժ մնում է գերտերության ղեկավարի պաշտոնում:
Տեսանյութում պատկերված է The Time ամսագրի շապիկը, որը հաղորդում է հերթական նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի մասին՝ 2024 թ.-ին, 2056-ին, 2120-ին և այդպես շարունակ՝ մինչև անվերջություն: Տեսանյութն ավարտվում է Trump 4eva («Հավերժ Թրամփ») գրությամբ:
Գրառման մեկնաբանություններում որոշ օգտատերեր նույն ոճով հեգնական լուսանկարներ ու անիմացիոն տեսանյութեր են տեղադրել, որոնք բազմաթիվ դիտումներ ու հավանություններ են ունեցել: Լուսանկարներից մեկում նույն ամսագրի շապիկին նախագահի՝ բանտում հայտնվելու մասին նորությունն է, մեկ այլ լուսանկարում ամսագիրն ազդարարում է Թրամփի հաղթանակը Twitter սոցկայքում սադրիչ գրառումների առաջնությունում:
Բազմաթիվ դիտումներ են հավաքել նաև օգտատերերի հրապարակած տեսանյութերը, որոնցում Թրամփն իր նախագահական աթոռի հետ ջրի տակ է անցնում, Սպիտակ տունը դառնում է Կրեմլ, կամ էլ ինքը՝ Թրամփը, վերածվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի:
Օգտատերերի մյուս մասն աջակցել է նախագահին՝ ցանկություն հայտնելով, որ նա, ի հեճուկս ազատախոհների, շարունակի պաշտոնավարել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց