Ռուսական ավիաընկերությունները դադարեցնում են Վրաստան տոմսերի վաճառքը. զբոսաշրջիկներին կվերադարձնեն գումարը
Ռուսական S7, «Ուրալյան ավիաուղիներ», «Պոբեդա», Red Wings, «Աերոֆլոտ» եւ Smartavia ավիաընկերությունները հայտարարել են հուլիսի 8-ից դեպի Վրաստան տոսմերի վաճառքի դադարեցման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հուլիսի 8-ից մենք դադարեցնում ենք դեպի Վրաստան տոսմերի վաճառքը: Ավիատոմսերի վերադարձի մասին մանրամասն տեղեկություն կտրամադրվի երկուշաբթի», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ընդ որում ընկերությունը մանրամասնել է, որ դեռ վերլուծում է հրամանը եւ պաշտոնական կարգադրությունների սպասում «Ռոսավիացիայից» եւ Տրանսպորտի նախարարությունից:
«Մինչ այդ վաճառքը չենք դադարեցնում», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Smartavia ավիաընկերությունը:
Բացի այդ ընկերությունները հայտնել են, որ հուլիսի 8-ից հետո ուղեւորներին կվերադարձնեն Վրաստան ուղեւորության համար ծախսված գումարը:
Հիշեցնենք, որ նախօրեին բողոքի ակցիաների ֆոնին, որոնք առաջացել էին Վրաստանի խորհրդարանում ՌԴ պատվիրակության ներկայության պատճառով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելում է ավիաընկերություններին հուլիսի 8-ից իրականացնել փոխադրումներ Ռուսաստանից դեպի Վրաստան
Բացի այդ, նախագահը խորհուրդ էր տվել տուրօպերատորներին արգելքի ժամանակահատվածում չվաճառել ուղեգրեր Ռուսաստանից Վրաստան:
Փաստաթղթից հետեւում է, որ հուլիսի 8-ից ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվում է ՌԴ տարածքից դեպի Վրաստան օդային փոխադրումներ իրականացնել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց