Շվեդիան ներդնում է 5 մլն կրոն միգրանտների սեռական կրթության համար
Շվեդիայի կառավարությունը կատարում է 5 մլն կրոնի (շուրջ կես միլիոն եվրո) ներդրում միգրանտների սեռական կրթության դասընթացների համար, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում անելով Fria Tider թերթին:
Միջոցները ներդրվելու են Youmo անունով կայքը ստեղծելու ուղղությամբ, որը նվիրված է առողջությանը, սեռականությանն ու սեռերի հավասարությանը: Կայքում ներկայացված նյութերը կարելի է ընթերցել շվեդերեն, արաբերեն, սոմալիերեն եւ դարիերեն: Դրանք նաեւ նկարների տեսքով են, որտեղ ներկայացված են սեւամորթ տղամարդիկ եւ եվրոպական արտաքինով շիկահեր կանայք:
Կայքի ստեղծման մեջ մասնակցել է Շվեդիայի երիտասարդության նախարարությունը. այդ ռեսուրսի այցելուներին պատմում են սիրահարվածության զգացողության, սեքսի համար համաձայնության մասին, ինչպես նաեւ այն մասին, որ սեռական հարաբերությունը կարող է հանգեցնել հղիության: Բացի այդ, այնտեղ բացատրվում է, թե ինչու են անհրաժեշտ հակաբեղմնավորիչները եւ ինչ է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունը:
Նմանօրինակ ծրագիր մշակել էր Բելգիայի կառավարությունը 2016 թվականին. այն թողարկել էր բրոշուրներ, որոնցում բացատրվում էր՝ ինչպես ճիշտ սիրահետել եվրոպացի կանանց, ինչպես են երկրում վերաբերվում սեքսին եւ հարկադիր ամուսնությանը, ինչպես նաեւ բազմակնությանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց