ԱՄՆ-ում պատրաստել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին առաջարկը
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատից պահպանողական դեմոկրատները նախապատրաստել են միջոցառումների փաթեթ հակառուսական պատժամիջոցները խստացնելու եւ առաջիկա ամերիկյան ընտրությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, գրում է Forbes-ը:
«Կապույտ շան կոալիցիան», որը զբաղվում է ֆինանսական պատասխանատվության եւ ազգային անվտանգության հարցերով, ներկայացրել է օրենսդրական առաջարկենրի փաթեթ՝ ի պատասխան եզրակացությունների, որոնք առաջ են քաշվել Մյուլերի զեկույցի առաջին հատորում ԱՄՆ-ի քաղաքական համակարգի վրա Ռուսաստանի հարձակումների եւ 2016 թվականին ամերիկյան ընտրություններին միջամտելու շրջանակներում: Որոշումներն արժանացել են երկկուսակցական աջակցության ինչպես պալատում, այնպես էլ սենատում»,-ասվում է հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ առաջարկված պատժամիջոցները կանդրադառնան ռուսական որոշ բանկերին, նախագահ Վլադիմիր Պուտինի անունից գործող անձանց եւ կսահմանափակեն Ռուսաստանի սահմաններից դուրս նախագծերի ներդրումները, մասնավորապես, ԱՊՀ նախագծերի: Բացի այն, այդ սահմանափակումները կազդեն պաշտպանական արդյունաբերության, կիբեր հատվածի եւ էներգետիկայի վրա:
Դրա հետ մեկտեղ ներկայացված են փաստաթղթեր ԱՄՆ-ի նոր ընտրությունները կազմակերպելու մասին առաջարկներով: Մասնավորապես, առաջարկվում է արգելել օտարերկրյա ընկերություններին մասնակցել նախընտրական գործընթացներին, ինչպես նաեւ թարմացնել օրենքները, որոնք վերաբերում են ընտրություններին միջամտելուն: Փաստաթղթերի հեղինակները պնդում են Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար:
«Այս պահին Ռուսաստանին ենթարկել պատասխանատվության եւ թույլ չտալ նրան եւ մյուս հակառակորդներին միջամտել հետագա ընտրությունների ժամանակ»,-ասվում է հայտարարության մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց