Թեհրանը համարժեք պատասխաններ կտա Վաշինգտոնի քայլերին. Իրանի ԱԳՆ
Իրանը համարժեք պատասխաններ կտա ԱՄՆ-ի կողմից արվող բոլոր գործողություններին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ուրբաթ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Իրանի ժողովուրդը դիվանագիտությանը պատասխանում է դիվանագիտությամբ, հարգանքին՝ հարգանքով, իսկ ագրեսիային՝ պաշտպանությամբ: Մի՞թե ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատերազմի և տնտեսական ահաբեկչության տարիները կարելի է դիվանագիտություն անվանել»,- նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Այդկերպ նա արձագանքել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկի հայտարարությանն այն մասին, որ «ամերիկյան դիվանագիտությունն իրավունք չի տալիս Թեհրանին պատասխանել ռազմական ուժով»:
Հինգշաբթի The New York Times պարբերականը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին, տեղեկացրել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնություն է տվել Իրանի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար, երբ հայտնի է դարձել, որ Իրանի զինուժն ամերիկյան անօդաչու է խոցել:
Իրանի «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսից» հայտնել էին, որ իրանական անօդաչուն խոցել են Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի օդային տարածքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց