Նկատվում է ագրեսիայի աճ Թուրքիայի կողմից. Հունաստանի վարչապետ
Թուրքիան կարող է բախվել Եվրոպայի կողմից ձեռնարկվելիք միջոցների, եթե շարունակի նույն ոգով գործել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում։ Այս մասին ասել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, տեղեկացնում է Reuters-ը։
«Նկատվում է ագրեսիայի աճ Թուրքիայի կողմից, մենք դա տեսնում ենք ոչ միայն Հունաստանի եւ Կիպրոսի հետ Թուրքիայի հարաբերություններում, այլ նաեւ այնպիսի կարեւոր երկրների, ինչպիսին են ԱՄՆ-ն ու Եվրոպան»,- ասել է Ցիպրասը լրագրողներին։
Նախօրեին Թուրքիան երկրորդ հորատող նավն է ուղարկել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի, ինչը կարող է սրել իրավիճակը Կիպրոսի հետ նավթի ու գազի հետախուզման իրավունքների պատճառով։
ԵՄ ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով, որոնցում ասվում է, որ Թուրքիայի գործողությունները Կիպրոսի ափերին ապօրինի են, եւ ԵՄ-ը պատրաստ է «պատասխանել համապատասխան ձեւով»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց