Իրանը պատրաստ է ավելացնել Թուրքիայի հետ երկկողմ առեւտրի ծավալները
Իրանը պատրաստ է ավելացնել Թուրքիայի հետ երկկողմ առեւտրի ծավալները։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը թուրք գործընկերոջ՝ Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է ընդլայնել Թուրքիայի հետ երկկողմ առեւտրի ծավալները, ինչպես նաեւ բանկային, էներգետիկ եւ զբոսաշրջային հարաբերությունները։
Նախարարները, որոնք հանդիպել են Սպահանում ուրբաթ առավոտյան, քննարկել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային հարցեր, մասնավորապես՝ կապված Սիրիայի եւ Եմենի հետ՝ ի հավելումն Պարսից ծոցի վերջին իրադարձությունների։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավիի խոսքով՝ երկու երկրների արտգործնախարարների միջեւ բանակցություններից եւ խորհրդակցություններից հետո պետք է ստորագրվեր փաստաթուղթ քաղաքական համագործակցության մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց