Իրանը խփելուց առաջ մի քանի անգամ նախազգուշացրել է ամերիկյան անօդաչուին
Իրանը խփելուց առաջ մի քանի անգամ նախազգուշացրել է ամերիկյան անօդաչուին իր օդային տարածքը խախտելու մասին։ Այս մասին ասել է Հաթամ ալ Անբիա հակաօդային պաշտպանության կայանի հրամանատար, բրիգադի գեներալ Քադեր Ռահիմզադեն, տեղեկացնում է Fars-ը։
Նրա խոսքով՝ ամերիկյան զինվորականների համառ գործողությունները՝ դիմակայելու միջազգային կանոններին, նրանց համար անօդաչու սարքի կորուստ են նշանակել։ Նա նշել է, որ ամերիկյան RQ-4 Global Hawk անօդաչուի օպերատորը մի քանի նախազգուշացում է ստացել իսլամական հանրապետության օդային տարածքը խախտելու մասին խփելուց առաջ։ Օպերատորի անփութությունը իրանցիներին այլ ելք չի թողել։
Հրամանատարն ավելացրել է, որ երթուղին, որն անցել է ամերիկյան անօդաչուն, գրանցվել է, եւ բոլոր նախազգուշացումները գրառվել են իրանական զինվորականների կողմից, որոնք պատասխանատու են երկրի սահմանների մոնիթորինգի եւ կարմիր գծերի վերահսկման համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց