Սաակաշվիլիին «թույլ են տվել» մասնակցել Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին
Ուկրաինայի դատարանը Վրաստանի 3-րդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին երկրում 5 տարի անընդմեջ բնակվելու իրավունք է տվել, ինչը թույլ կտա նրան մասնակցել Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք նշանակված են հուլիսի 21-ին: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է Facebook-ի իր էջում:
«Դատարանն արդարացի որոշում է կայացրել խորհրդարանական ընտրություններին իմ մասնակցության հնարավորության առնչությամբ: Եվս մեկ քայլ դեպի հաղթանակը»,- գրել է Սաակաշվիլին:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինա է վերադարձել նախագահ Վլադիմիր Զելենսկիին օգնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինա էր վերադարձել մայիսի 29-ին՝ այն բանից հետո, երբ Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնել էր Սաակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը, որից նա զրկվել էր 2017թ.-ին՝ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց