ԵՄ-ը Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով
ԵՄ-ը խստացրել է հռետորաբանությունը Կիպրոսում նավթի ու գազի «ապօրինի» հորատման պատճառով, ինչն ավելացրել է Անկարայի դեմ պատժամիջոցների հավանականությունը, տեղեկացնում է AFP-ն։
ԵՄ 28 առաջնորդներ, որոնք հավաքվել են Բրյուսելի գագաթաժողովում, «ափսոսանք են հայտնել, որ Թուրքիան դեռ չի պատասխանել ԵՄ բազմակի կոչերին՝ դադարեցնելու այդ գործունեությունը»։
Ավելի վաղ ԵՄ երկրները Եվրահանձնաժողովի առջեւ հարց էին բարձրացրել «համապատասխան միջոցներ» պատրաստել։ Հինգշաբթի ԵՄ-ը չի բացառել, որ պատժամիջոցներ կմտցնի հորատման հետ կապ ունեցող առանձին անձանց եւ ընկերությունների հանդեպ։
«ԵՄ-ը կշարունակի ուշադիր հետեւել իրադարձությունների զարգացմանը եւ պատրաստ է պատասխանել համապատասխանաբար եւ Կիպրոսի հետ լիակատար համերաշխությամբ»։
Նախօրեին Անկարան երկրորդ նավն է ուղարկել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի՝ հորատումը շարունակելու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց