Թուրքիայի դեմ պատժամիջոցները «կենսունակ» տարբերակ է. Պետդեպարտամենտ
Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու հետ կապված տնտեսական պատժամիջոցները մնում են «կենսունակ» տարբերակ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Կլարկ Կուպերը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները շարունակում են բանակցություններ վարել Թուրքիայի հետ՝ վեճը լուծելու համար:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է նախ լավ մտածի, ապա նոր ՆԱՏՕ-ի անդամի դեմ պատժամիջոցներ սահմանի:
«Ես պատժամիջոցներ սահմանելու համար որեւէ հնարավորություն չեմ տեսնում: Սակայն եթե նրանք դա անեն, ապա մենք սեփական պատժամիջոցները կունենանք»,- ասել էր նա:
Կուպերի խոսքով՝ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի իր դաշանկիցները նախկինի պես շարունակում են Թուրքիային հակահրթիռային պաշտպանության այլընտրանքային համակարգեր առաջարկել: Եվ ԱՄՆ-ի կողմից նույնիսկ ամենաչնչին պատժամիջոցները կարող են հանգեցնել թուրքական լիրայի հերթական անկմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց