Ինտերպոլի նախկին տնօրենն ընդունել է կաշառակերության մեղքը
Ինտերպոլի նախկին տնօրեն Մեն Հունվեյը, որը ձերբակալվել էր Չինաստանում կոռուպցիայի մեղադրանքով, ընդունել է մեղքը, տեղեկացնում է BBC News-ը՝ հղում կատարելով չինական ԶԼՄ-ներին։
Մասնավորապես, նա խոստովանել է, որ մոտ 2 մլն դոլար կաշառք է վերցրել։
Ավելի ուշ Տյանցզինի դատարանը կհրապարակի դատավճիռը։
Մեն Հունվեյը, որն Ինտերպոլի առաջին չինացի տնօրենն է, անհետացել էր Ֆրանսիայից Չինաստան մեկնելու ժամանակ անցած տարվա սեպտեմբերին։
Ավելի ուշ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը հաստատել էր, որ Ինտերպոլի տնօրենը կալանվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, որը Չինաստանում նախաձեռնել է երկրի նախագահ Սի Ցզինպինը։
Մենի կինը, որն ավելի վաղ ապաստան էր ստացել Ֆրանսիայում, ասել է, որ ամուսնուն առաջադրված մեղադրանքները քաղաքականապես մոտիվացված են։
Նա նաեւ երկյուղներ ունի, որ իրեն ու երեխաներին կարող են առեւանգել։
Մեն Հունվեյի կալանումը միջազգային արձագանք է առաջացրել։ Այդ առնչությամբ նա նաեւ ստիպված է եղել հրաժարական տալ Ինտերպոլի տնօրենի պաշտոնից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց