Իրանը կչեղարկի անձնագրերի կնիքները զբոսաշրջիկների համար
Իրանը կչեղարկի մուտքի եւ ելքի կնիքները՝ զբոսաշրջիկների հոսքը խթանելու համար, ի պատասխան Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին, հաղորդում է ԻՐՆԱ-ն։
Ռաբիի խոսքով՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավանություն է տվել երկիր մուտքի եւ ելքի կնիքներից հրաժարվելու նախաձեռնությանը՝ ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների եւ «տնտեսական ահաբեկչության»։ «Այսպիսով զբոսաշրջիկները կիմանան, որ Իրան ուղեւորվելու փաստը ոչ մի կերպ չի անդրադառնա նրանց կյանքի վրա հետագայում»,- պարզաբանել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից։ ԱՄՆ-ը ոչ միայն վերականգնել է նախկին պատժամիջոցները Թեհրանի դեմ, այլեւ նորերն է մտցրել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց