«Մուրսին բնական մահով չի մահացել». Էրդողանը մեղադրել է Եգիպտոսի իշխանություններին նախկին նախագահի «սպանության» համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Եգիպտոսի իշխանություններին երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի սպանության համար, գրում է dw.com-ը:
«Մուրսին բնական մահով չի մահացել, նրան սպանել են»,- հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի Եգիպտոսի իշխանությունները միջազգային դատարաններում սպանության համար պատասխանատվության ենթարկվեն:
Նա նաև կոչ է արել Իսլամական համագործակցության կազմակերպությանն «անել այն, ինչ անհրաժեշտ է»:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահը մահացել էր հունիսի 17-ին՝ լրտեսության մեղադրանքով դատական նիստի ժամանակ: Նա գիտակցությունը կորցրել էր հենց դատարանի շենքում:
Վաթսունյոթամյա Մուրսին 2012թ.-ին ընտրվել էր երկրի նախագահ: Նրա պաշտոնավարման մեկնարկից մեկ տարի անց նրա դեմ բողոքի ցույցեր էին սկսվել: Նրան մեղադրում էին նրա համար, որ թույլ էր տվել իսլամիստներին մենաշնորհել քաղաքական դաշտը: 2013թ.-ի հուլիսի 3-ին Եգիպտոսի բանակը պաշտոնանակ էր արել նրան՝ հայտարարելով նոր նախագահական ընտրությունների մասին:
Ծավալվող իրադարձությունների արդյունքում Մուրսին ձերբակալվել էր և պահվում էր մայրաքաղաք Կահիրեի բանտերից մեկում: Նրան լրտեսության մեղադրանք էր առաջադրվել՝ հիմնված պաղեստինյան իսլամիստների «ՀԱՄԱՍ» շարժման հետ կասկածյալ կապերի վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց