Իրանը հայտարարել է, որ իր տարածքում ամերիկյան անօդաչու է կործանել. ԱՄՆ-ն արձագանքել է
Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի հարավային Հորմոզգան նահանգի օդային տարածքում ամերիկյան անօդաչու թռչող սարք է կործանել: Գործակալությունն ընդգծել է, որ ամերիկյան արտադրության RQ-4 Global Hawk անօդաչուն ներխուժել էր Իրանի օդային տարածք:
Ինչպես նշում է The Guardian-ը, ամերիկյան իշխանությունները հերքել են այս տեղեկությունը՝ նշելով, որ նշված ժամանակահատվածում որևէ ամերիկյան սարք չի գտնվել Իրանի օդային տարածքում:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խոսնակ, կապիտան Բիլ Ուրբանը հրաժարվել է ծավալուն մեկնաբանություն տալ՝ ասելով միայն. «Իրանի օդային տարածքում որևէ անօդաչու չի եղել»:
Պարբերականը նկատում է, որ երկու պետությունների առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի են սրվել հունիսի 13-ին Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո: Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի նկատմամբ իրագործված հարձակման համար մեղադրում է Իրանին, որը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց