Վենեսուելան փորձել է իր ոսկին վաճառել Թուրքիայում
Վենեսուելայի պահուստից շուրջ երկու տոննա ոսկի այս տարվա մարտին աճուրդի է հանվել Թուրքիայում: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, այս մասին պարզել է The Wall Street Journal պարբերականը, որի տվյալներով՝ ոսկու ծագման երկիր է նշվել Ուգանդան, սակայն մաքսային փաստաթղթերը վկայում են, որ դա դուրս է բերվել վենեսուելական Կենտրոնական բանկի գանձարանից:
Նշվում է, որ ոսկին փորձել են վաճառել մարտին՝ շուկայական գնի համեմատ զգալի զեղչով: Աղբյուրին հայտնի չէ, թե արդյոք այն ինչ-որ մեկը գնել է, թե ոչ:
Պարբերականը նշում է, որ ոսկու ձուլակտորները, որոնք փորձել է վաճառել Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, Վենեսուելայում են հայտնվել ԱՄՆ-ից 1940-ականներին՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին մատակարարված նավթի վճարների հաշվին:
Նշվում է, որ վերոնշյալ ոսկին կազմում է Վենեսուելայից Ուգանդա ուղարկված 7.4 տոննա ձուլակտորների մի մասը: Թանկարժեք մետաղը Ուգանդա է տեղափոխվել երկու խմբաքանակով:
Այնուհետև առաջին խմբաքանակն ուղարկվել է Դուբայ, թեև վերջնական ուղղության նշված է եղել Թուրքիան: Երկրորդ խմբաքանակն ագրավել է ոստիկանությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց