«Ցանկացած դեմոկրատ թեկնածուի օգտին քվեարկելը կնշանակի կործանել ամերիկյան երազանքը». Թրամփ
2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցության ցանկացած թեկնածուի օգտին քվեարկելը կնշանակի նպաստել ծայրահեղ սոցիալիզմի գլուխբարձրացմանը և ամերիկյան երազանքի ոչնչացմանը: Ինչպես նշում է Reuters-ը, այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ֆլորիդա նահանգում հանդիպման ժամանակ:
Նախագահի խոսքով՝ դեմոկրատները ցանկանում են «կործանել մեր ճանաչած Ամերիկան», սակայն «նման բան տեղի չի ունենա»:
Թրամփը հավելել է, որ իր համար առաջնահերթություն հանդիսացող թեմաները նույնն են՝ պայքար ապօրինի ներգաղթի և լրատվամիջոցների թշնամական տրամադրությունների դեմ:
Խոսելով մրցակից կուսակցության մասին՝ նա հայտարարել է, որ դեմոկրատները ցանկանում են արմատապես փոխել քաղաքականությունը, օրինականացնել ներգաղթյալների կարգավիճակը, որպեսզի հետագայում ընդլայնեն իրենց ընտրողների թիվը:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել էր 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին: Սպիտակ տան ղեկավարն ամերիկացիներին կոչ է արել իրեն հնարավորություն տալ պաշտոնավարել նաև երկրորդ ժամկետում, որպեսզի ավարտին հասցնի աշխատանքը սոցիալական և արտաքին քաղաքականության ոլորտներում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց