Պատերազմների և այլ վայրագությունների հետևանքով աշխարհում փախստականների ու ներքին տեղահանվածների թիվը հասել է մոտ 71 միլիոնի․ ՄԱԿ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակն իր ամենամյա «Գլոբալ միտումներ» զեկույցում ներկայացրել է աշխարհում փախստականների, ներքին տեղահանվածների, ապաստան հայցողների թիվը, հաղորդում է TIME պարբերականը։
Ամբողջ աշխարհում պատերազմների, բռնաճնշումների և այլ վայրագությունների հետևանքով 2018 թվականին նրանց թիվն ավելացել է 2,3 միլիոնով և հասել մոտ 71 միլիոնի:
Նախորդ տարվա վերջին աշխարհում հաշվվել է 25,9 մլն փախստական, 41,3 մլն ներքին տեղահանված անձ, 3,5 մլն ապաստան հայցող: Փախստականների մեծ մասը Սիրիայից, Աֆղանստանից, Հարավային Սուդանից, Սոմալիից են: Նրանց ընդունող երկրների առաջին հորիզոնականում Թուրքիան է (3,7 մլն), հաջորդում են Պակիստանը (1,4 մլն), Ուգանդան (1,2 մլն) և այլն:
Ըստ ամենայնի՝ Փախստականների համաշխարհային օրվա նախօրեին հրապարակված տվյալները կբորբոքեն միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և պետությունների վարած ներքին քաղաքականությունների շուրջ քննարկումները, գրում է լրատվամիջոցը:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին ուղերձով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և այլ առաջնորդների։ Նա իր խոսքում մասնավորապես նշել է, որ փախստականների հարցում նրա դիրքորոշումը կարող է «կործանարար» հետևանքներ ունենալ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց