Լեհաստանում հարբած տղամարդը տանկով շրջել է քաղաքի փողոցներով
Լեհաստանում հարբած տղամարդու են ձերբակալել Պաենչնո քաղաքի փողոցներով T-55 խորհրդային տանկով շրջելու համար: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է Newsweek-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լեհ զինվորականներին պատկանող T-55 տանկը տեղափոխելիս են եղել մի վայրից մյուսը: Որոշ ժամանակ անց տանկ տեղափոխող մեքենան փչացել է և այն վերանորոգելու համար ստիպված են եղել զրահամեքենան իջեցնել:
49-ամյա վարորդը, որը պատասխանատու էր այդ գործողության համար, խմել է և որոշել շրջել զինտեխնիկայով: Ոստիկանությունը ժամանել է այն պահին, երբ տղամարդն արդեն հասցրել էր շրջել քաղաքով, այնուհետև տանկը կանգնեցնել էր քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, ինքն էլ կանգնել էր T-55-ի կողքին՝ մեկ այլ անձի հետ, որը, երևի, նրա ուղևորն էր:
Նշվում է, որ վարորդը ձերբակալվել է և հարցաքննվել: Դեռևս հայտնի չէ, թե ինչ վնաս է պատճառվել ճանապարհներին: Վարորդին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց