ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայաստանին հավելյալ 40 մլն դոլար օգնություն տրամադրելու առաջարկը (տեսանյութ)
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Դեմոկրատական կուսակցության՝ հայկական արմատներով անդամ, Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրը հզոր աջակցություն է ստացել թե՛ Դեմոկրատական, թե՛ Հանրապետական կուսակցությունների անդամների կողմից Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափն ավելացնելու հարցով իր առաջարկի վերաբերյալ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների համոզիչ 268 կողմ, 152 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Սփիրի՝ 2020 ֆինանսական տարվա բյուջեի շրջանակում Հայաստանին հավելյալ 40 մլն դոլար հատկացնելու առաջարկը:
Գումարն ուղղվելու է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը: Նշվում է, որ այս հարցում Սփիրին աջակցել են Ներկայացուցիչների պալատի բարձրաստիճան անդամներ Ադամ Շիֆն ու Ֆրենք Փալոունը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել Սփիրին և կողմ քվեարկած բոլոր օրենսդիրներին:
Մինչդեռ կոնգրեսական Սփիրն իր խոսքում նշել է, որ կայացած քվեարկությունը հայերին ուղղված հզոր ազդակ է առ այն, որ Միացյալ Նահանգները ճանաչում է նրանց արձանագրած ժողովրդավարական առաջընթացը, աջակցում է ավելի հաշվետու կառավարություն ստեղծելու ձգտմանը և կշարունակի աշխատել նրանց հետ ճկուն, արձագանքող ինստիտուտներ կառուցելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց