Տիմոշենկոն խոստացել է ամեն հարցում աջակցել Զելենսկիին
Անկախ Վերին Ռադայի արտահերթ ընտրությունների արդյունքներից՝ «Բատկիվշչինա» կուսակցությունը պատրաստ է աջակցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Այդ մասին հայտարարել է քաղաքական ուժի առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն, հաղորդում է РИА Новости-ն:
«Անկախ նրանից, թե խորհրդարանական ընտրություններին ինչ արդյունքեր կարձանագրվեն, մենք չենք լինելու ընդդիմություն և ոչ էլ իրավիճակին կողքից ենք նայելու, մենք ամեն հարցում օգնելու ենք Ուկրաինայի նորընտիր նախագահին: Դա է մեր դիրքորոշումը, քանի որ ես չեմ ցանկանում, որ հինգ տարի հետո Ուկրաինայում կրկին հիասթափություն լինի:
Տիմոշենկոն նշել է, որ Ուկրաինան այսօր հրաշալի հնարավորություն ունի, և իրենք կանգնելու են նախագահի կողքին և իրենց գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնելու են երկրի զարգացման նպատակով:
Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկավեն 2019 թվականի հոկտեմբերին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց