Ղազախստանում հետընտրական բողոքի ցույցերի ժամանակ 5 օրվա ընթացքում շուրջ 4000 մարդ է բերման ենթարկվել. երկրի ՆԳՆ
Ղազախստանում հետընտրական բողոքի ցույցերի ժամանակ 5 օրվա ընթացքում շուրջ 4000 մարդ է բերման ենթարկվել: Ինչպես գրում է novayagazeta.ru-ն, այս մասին հայտնել է Ղազախստանի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը:
Նրա խոսքով՝ բերման ենթարկվածներից 677-ը կալանքի տակ են առնվել, 305-ը տուգանվել են, իսկ մնացածն ազատ են արձակվել:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Նուր-Սուլթան և Ալմաթի քաղաքներում ցույցերի ժամանակ ոստիկանության ավելի քան 300 աշխատակից մարմնական վնասվածքներ է ստացել, նրանցից 6-ը հիվանդանոցում են:
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Ղազախստանում անցկացվել են հունիսի 9-13-ը: Դրանք կապված էին արտահերթ նախագահական ընտրությունների հետ, որոնց արդյունքում 70,96% ձայնով հաղթել է Քասիմ Ժոմարտ Տոկաևը:
Ցույցերի առաջին երկու օրերին ՆԳՆ-ն հաղորդել էր 700 բերման ենթարկվածի մասին, սակայն իրավապաշտպաններն ու ակտիվիստները պնդում էին, որ այդ տվյալները խիստ նվազեցված են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց