«ԵՄ-ն հույս ունի, որ Իրանը կշարունակի կատարել միջուկային գործարքի պարտավորությունները». Մոգերինի
Եվրամիությունը հուսով է, որ Իրանը կշարունակի կատարել միջուկային գործարքի մասով իր պարտավորությունները: Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպման ավարտին հայտնել է Եվրամիության դիվանագիտության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Գործարքի իրականացման շուրջ մեր գնահատականը երբեք չի հիմնվել, չի հիմնվում և չի հիմնվի հայտարարությունների վրա, այն հիմնված է միայն ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալության – Tert.am) և դրա զեկույցների վրա: Մենք մեր գնահատականը ձևավորում ենք` ելնելով փաստերից, վավերացված մեխանիզմից»,- ասել է Մոգերինին:
Ավելի վաղ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել էր հարստացված ուրանի և ծանր ջրի պահպանման վերաբերյալ գործարքով համաձայնեցված սահմանափակումների գերազանցման հնարավորության մասին:
Հիշեցնենք, որ Իրանը միջուկային գործարքից հրաժարվելու առաջին քայլերն արել էր մայիսի 8-ին՝ ԱՄՆ-ի՝ պայմանագիրը լքելուց ուղիղ մեկ տարի անց: Թեհրանը պարտավորությունների վերանայումը բացատրել էր ամերիկյան կողմի պատժամիջոցային ռեժիմի վերականգնմամբ, ինչպես նաև համաձայնագրի մյուս մասնակիցների՝ իրավիճակը կարգավորելու անկարողությամբ:
Այս առնչությամբ Իրանը համաձայնագրի մյուս մասնակիցներին 60 օր ժամանակ է տվել Իրանի շահերը ապահովելու համար՝ խոստանալով կրկին կատարել դադարեցված պարտավորությունները, եթե մասնակից երկրներին հաջողվի լուծել ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով առաջացած խնդիրները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց