Ռոհանին զգուշացրել է միջուկային համաձայնագրի տապալման մասին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին զգուշացրել է միջուկային համաձայնագրի տապալման մասին՝ եվրոպական երկրներին կոչ անելով գործարքը պահպանելու համար իրականացնել իրենց պարտավորությունները, հաղորդում է Mehr-ը:
Իրանում Ֆրանսիայի նոր դեսպան Ֆիլիպ Տիբոյի հետ հանդիպման ժամանակ Ռոհանին նշել է, որ ներկայիս վիճակը ճգնաժամային է, եւ Ֆրանսիան ու համաձայնագրի մյուս մասնակիցները սահմանափակ հնարավորություն ունեն՝ իրենց պատմական դերը խաղալու գործարքի պահպանման գործում:
«Կասկած չկա, որ համաձայնագրի կործանումը վնաս կբերի Իրանին, Ֆրանսիային, տարածաշրջանին եւ ողջ աշխարհին»,- նշել է Ռոհանին:
Նրա խոսքով՝ դեղորայքի եւ բժշկական սարքավորումների ներմուծման հարցերը, օդանավերի համար պահեստամասերը, սննդի առեւտուրը դուրս են համաձայնագրի շրջանակներից եւ նույնիսկ երկկողմ հարաբերություններից:
«Իրանը վճռական է զարգացնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, հատկապես՝ տնտեսական ոլորտում: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի ինչ-որ գործոն խոչընդոտի Թեհրան-Փարիզ հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Ռոհանին:
Ֆրանսիացի դիվանագետն իր հերթին նշել է, որ Ֆրանսիայի կառավարությունը բոլոր ջանքերը կներդնի Թեհրանի հետ տնտեսական համագործակցությունը խորացնելու համար: Նրա խոսքով՝ Թեհրանն իրականացնում է համաձայանգրի իր պարտավորությունները, եւ Ֆրանսիան փորձում է պաշտպանել այդ համաձայնագիրը:
Նշելով, որ Ֆրանսիան մտահոգված է տարածաշրջանի լարվածությամբ, ֆրանսիացի դեսպանն ասել է.
«Փարիզը մտադիր է Իրանի հետ քննարկել տարածաշրջանային անվանգությունն ու կայունությունը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց