Մոգերինին Օմանի ծոցի իրադարձությունների կապակցությամբ զսպվածության կոչ է արել
ԵՄ-ն առավելագույն զսպվածության կոչ է անմում Օմանի ծոցում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք առավելագույն զսպվածության կոչ ենք արել: Կարծում եմ, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսքերում իմաստուն միտք կա, որ աշխարհը չի կարող իրեն հերթական ճգնաժամը թույլ տալ: Իհարկե, մենք կքննարկենք դա նախարարների հետ», - Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին հարաբերությունների հարցով խորհրդակցության մեկնարկից առաջ լրագրողներին ասել է նա:
Ավելի վաղ Օմանի ծոցում հարձակման էին ենթարկվել Altair եւ Kokuka Courageous նավերը: Պայթյուններից եւ հրդեհից հետո երկու անձնակազմերը տարհանվել էին Իրանի տարածք: Front Altair-ում 11 ռուսաստանցի կար, նրանցից ոչ ոք չի տուժել:
ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է լցանավերի վրա հարձակման մեջ: ԱՄՆ-ի զինվորականները տարածել են տեսանյութ, որտեղ, ըստ իրենց վարկածի, իրանցի զինվորականները Օմանի ծոցում տուժած նավից հանում են չպայթած ականը: Հրապարակված ցածրորակ, սեւ եւ սպիտակ տեսանյութը ցույց է տալիս ինչ-որ լցանավի կողքին ինչ-որ կատեր, գրությունները եւ դրոշները անհասկանալի են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց