Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Հայաստան

Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը կփակվի 2020 թվականին

Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը փակվելու է 2020 թվականին: Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշում է.

«Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԹՈԻԻ) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1983 թ․ Վաշինգտոնում՝ Թուրքիայի կառավարության կողմից 3 միլիոն դոլարի նվիրատվությամբ։ 2019 թ․մայիսի 31-ին ԹՈւԻ -ն հանդես եկավ մամուլի հաղորդագրությամբ՝ հայտարարելով, որ կդադարեցնի իր գործունեությունը 2020 թ. սեպտեմբերի 30-ին։

Այս հայտարարությունն անսպասելի էր երկու պատճառով․


1) Երեք միլիոն դոլարը համեմատաբար մեծ գումար չէ թուրքական կառավարության համար, որը տարիներ շարունակ տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել Միացյալ Նահանգներում հանրային կապերի (PR) և լոբբիստական ​​ընկերությունների վարձման համար։ Երեք միլիոն դոլարի կամ մնացորդի վերադարձը Թուրքիային չի կարող էական ազդեցություն ունենալ երկրի ֆինանսական դրության վրա։ Տնտեսական անկումից ուշքի գալու համար Թուրքիային անհրաժեշտ է մի քանի հարյուր միլիարդ դոլար։


2) Չնայած իր հաջողությունների մասին ինստիտուտի ղեկավարության պարծենկոտ մամուլի հաղորդագրությանը՝ Թուրքիայի կառավարության կողմից դրամական միջոցների դադարեցումը նշանակում է, որ ինստիտուտը չի կարողացել հասնել իր քարոզչական նպատակներին։ Թուրքական կառավարությունը դադարեցրել է ԹՈւԻ -ի ֆինասավորումը 2015-ին։ Բարդացնելով խնդիրը, ինստիտուտի ղեկավարներն իրենց մամուլի հաղորդագրության մեջ խոստովանել են, որ նրանց չի հաջողվել արտաքին աղբյուրներից բավարար միջոցներ ստանալ ինստիտուտի գործունեությունը շարունակելու համար։ Վերջին տարիներին ԹՈւԻ -ն մասնակի ֆինանսական աջակցություն է ստացել Ջորջթաունի համալսարանից, Koç հոլդինգից, FIBA հոլդինգից եւ Մուխտար Քենթից («Կոկա-Կոլա» ընկերության խորհրդի նախկին նախագահ) ու նրա տիկնոջից եւ այլ անհատ նվիրատուներից։


ԹՈւԻ -ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ սկսած 1983 թ․ իր դրամաշնորհները նպաստել են Թուրքիայի եւ թուրքերենի ուսումնասիրությանը «ԱՄՆ 45 նահանգներում եւ Կոլումբիայի շրջանում։ Ավելի քան 130 դրամաշնորհային ատենախոսություններ վերածվել են 70-ից ավել պրոֆեսորական պաշտոնների բարձրագույն կրթության ամերիկյան հաստատություններում, իսկ լեզվական եւ հետազոտական պարգեւներն օգնել են առնվազն 235 հոգու, որոնք զբաղեցրել են դասախոսական եւ հետազոտական պաշտոններ Միացյալ Նահանգներում եւ այլուր։ Վերջին հինգ տարիների ընթացքում մի քանի տասնյակ երիտասարդ գիտնականների տրված պարգեւները լրացուցիչ օգուտ կբերեն ապագայում։ Գրեթե 80 ամերիկյան հաստատություններում ստեղծվել են Թուրքիայի վերաբերյալ գրադարանային եւ հետազոտական հավաքածուներ, կամ բավականաչափ ավելացվել են առկա ռեսուրսները ԹՈւԻ -ի ֆինանսավորման շնորհիվ, իսկ 19 ամերիկյան համալսարաններ ստացել են մեկնարկային գումարներ՝ Թուրքիային վերաբերյալ դասավանդման նոր պաշտոնների հաստատմանն աջակցելու համար»։


Վերջին տարիներին ԹՈւԻ -ն տեղակայված էր Վաշինգտոնում, Ջորջթաունի համալսարանի Էդմունդ Ա. Ուոլշի արտաքին ծառայության դպրոցի տարածքում: Ինստիտուտի պատվավոր նախագահը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանն էր, որը անմիջական վերահսկողություն էր հաստատել Թուրքիայի կառավարության կողմից տրամադրված ԹՈւԻ -ի դրամաշնորհների վրա։


Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը հայտնվել է մի շարք սկանդալներում, սկսած Հիթ Լոուրիից, որը ինստիտուտի հիմնադիր եւ գործադիր տնօրենն էր 1983-1993 թվականներին: Լոուրին կարեւոր դեր է խաղացել մի ամբողջական էջ հայտարարությունների պատրաստման եւ հրատարակման գործում «Վաշինգտոն փոստ», «Նյու Յորք թայմս» եւ «Վաշինգտոն թայմս» թերթերում 1985 թ․ մայիսի 19-ին՝ ստորագրված 69 «մտավորականների» կողմից, որոնք ժխտում էին Հայոց ցեղասպանության եղելությունը։ Լոուրին հետագայում դարձավ օսմանյան եւ ժամանակակից թուրքական հետազոտությունների Աթաթուրքի պրոֆեսոր Փրինսթոնի համալսարանում շնորհիվ 750 հազար դոլարի ֆինանսավորման Թուրքիայի կառավարությունից։


1985 թ․ «Կալիֆորնիա կուրիեր» թերթում ամերիկացի մտավորականների անունները թվարկելուց եւ թուրքական ինստիտուտից յուրաքանչյուրի ստացած գումարների մասին հոդված գրելուց հետո, ես դարձա թուրքական ինստիտուտի հետ իրավական առճակատման առաջին թիրախը։ Հետաքրքիր է, որ այդ մասնագետներից շատերին թուրքական ինստիտուտը դրամաշնորհներ էր տվել: Ես նամակ ստացա ԹՈւԻ -ի փաստաբաններից, որտեղ ասվում էր, որ նրանք դատի են տալու ինձ զրպարտության համար, եթե ես չհրապարակեմ ծավալուն հերքում, ինչը ես հրաժարվեցի անել։ Իմ փաստաբանները տեղեկացրին թուրքական ինստիտուտի իրավաբաններին, որ իրենց զրպարտության մասին պնդումն անհիմն է, եւ հայտնեցին նրանց, որ մենք հակընդդեմ հայց ենք ներկայացնելու։ Ի պատասխան՝ ԹՈւԻ -ն հրաժարվեց իր սպառնալից դատական հայցից…


Այնուհետեւ, 1995 թ․Հոլոքոստի եւ Ցեղասպանության ուսումնասիրության ամսագրում հրապարակվեց «Պրոֆեսիոնալ բարոյականություն եւ Հայոց Ցեղասպանության ժխտումը» վերնագրով հոդված, որը բացահայտեց ԹՈւԻ -ի գործադիր տնօրեն Հիթ Լոուրիի կազմած նամակը, որը 1990 թ․ թուրք դեսպան Նուզեթ Կանդեմիրի անունից ուղարկվել էր պրոֆեսոր Ռոբերտ Ջեյ Լիֆթոնին՝ ժխտելով Հայոց ցեղասպանության իրողությունը։ Լոուրիի սեւագիր նամակը դեսպանի անունով անզգուշաբար ուղարկվել էր պրոֆ․ Լիֆթոնին, որը մեծ ակադեմիական սկանդալի պատճառ դարձավ:

2006 թ. ամերիկացի պրոֆեսոր Դոնալդ Քվաթերթը հրաժարական տվեց ԹՈւԻ -ի խորհրդի նախագահությունից, հրաժարվելով ենթարկվել Թուրքիայի դեսպանի հրամանին, որ Թուրքիան կջնջի ԹՈւԻ -ի ֆինանսավորումը, քանի դեռ պրոֆեսոր Քվաթերթը չի հերքել գիտական մի գրքի մասին իր գրությունը, որտեղ նա գրել էր՝ «այն ինչ տեղի է ունեցել հայերի հետ, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի ցեղասպանության սահմանմանը»։ Ի նշան բողոքի՝ ԹՈւԻ-ի խորհրդի մի քանի այլ անդամներ շուտով հրաժարական տվեցին։

Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտի փակման հայտարարությամբ ԱՄՆ-ում ավելի քիչ հնարավորություն կլինի թուրքական քարոզչության համար՝ խեղաթյուրելով Հայոց ցեղասպանության ողբերգական ճշմարտությունները»։