Հարավային Սուդանը զանգվածային սովի եզրին է. ՄԱԿ
Հարավային Սուդանում ծավալվող հակամարտությունը, որն ուղեկցվել է բնակչության տեղափոխությամբ, երաշտով և սննդամթերքի գնաճով, պարենի առումով ծայրահեղ իրավիճակի է հանգեցրել: Ինչպես նշվում է ՄԱԿ-ի նոր զեկույցում, երկրի բնակչության 61%-ի մոտ թերսնում կա, բազմաթիվ բնակիչներ հայտնվել են սովի եզրին:
ՄԱԿ-ի զեկույցում, որը պատրաստվել է Միացյալ ազգերի պարենային և գյուղատնտեսական կազմակերպության, Համաշխարհային պարենային ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից, հաղորդվում է, որ այս տարվա հուլիսի վերջին Հարավային Սուդանի 6,96 մլն բնակչի մոտ պարենի պակասուրդ կլինի, 21 000-ից ավելին սովամահ լինելու եզրին կհայտնվեն:
ՄԱԿ-ը մտավախություն է հայտնել, որ ներկայիս ճգնաժամը կարող է խորանալ և կոչ է արել միջազգային հանրությանը օգնության հասնել աֆրիկյան երկրի ժողովրդին: Միևնույն ժամանակ զեկույցի հեղինակ կազմակերպությունները կընդլայնեն Հարավային Սուդանի՝ ամենից տուժած շրջաններում հումանիտար օգնության տրամադրումը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց