Ցիպրասը կոչ է անում ԵՄ-ին չսահմանափակվել Թուրքիային քննադատող մամուլի հաղորդագրություններով
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ է անում Եվրոպական Միությանը չսահմանափակվել Թուրքիային քննադատող մամուլի հաղորդագրություններով, որը դառնում է էլ ավելի ագրեսիվ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում, ինչպես նաեւ հրահրում է Հունաստանին Էգեյան ծովում: Ցիպրասը կոչ է անում ԵՄ-ին անել ավելին, գրում է National Herald-ը:
ԵՄ-ը կոչ է արել Թուրքիային վերանայել հետախուզական հորատումը սկսելու ծրագրերը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, որը համարում է անօրինական:
ԵՄ-ի առաջնորդները՝ Իտալիան, Ֆրանսիան, Մալտան, Պորտուգալիան եւ Իսպանիան աջակցություն են հայտնել Կիպրոսին Միջերկրական ծովի արեւելյան հատվածում իր բացառիկ տնտեսական գոտում գազի հայթայթման իրավունքի առումով՝ կոչ անելով Թուրքիային հարգել միջազգային իրավունքն ու բարիդրացիական հարաբերությունների սկզբունքները:
Ավելի վաղ այս շաբաթ Կիպրոսը հրահանգել էր ձերբակալել 25 մարդու՝ ներառյալ թուրքական հորատող «Ֆատիխ» նավի անձնակազմին ու թուրքական պետական նավթային կորպորացիայի աշխատակիցներին, երբ Թուրքիան հայտարարել էր, որ երկրորդ թուրքական հորատող սարքավորումը կմեկնարկի հորատումը Կիպրոսում հուլիսին:
Ցիպրասը չի մատնանշել՝ ինչ կոնկրետ միջոցներ պետք է ձեռնարկվեն Անկարայի դեմ, գրում են հոդվածի հեղինակները՝ նշելով, որ Ցիպրասը փորձում է բալանսավորել կոշտ դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ՝ փորձ անելով հանդարտացնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Հունաստանն ու Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են, սակայն միությունը հստակ հասկացրել է, որ չի ցանկանում մասնակցել երկրների միջեւ թշնամական պայքարին, հայտնել է National Herald-ը:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...