2-ամյա երեխան 1 տարի շարունակ սմարթֆոնով խաղալու հետևանքով բարձր աստիճանի կարճատեսություն է ձեռք բերել
Չինաստանի արևելքում 2 տարեկան աղջնակը մեկ տարի ամեն օր սմարթֆոնով խաղալու հետևանքով բարձր աստիճանի կարճատեսություն է ձեռք բերել, գրում է Daily Mail-ը:
Երեխայի ծնողները նրան մեկ տարեկանում սմարթֆոն են տվել, քանի որ այն «նրան լուռ էր պահում», սակայն նրա մոտ շլություն և հաճախակի կկոցում նկատելուց հետո ծնողները երեխային վերջապես ակնաբույժի են տարել: Պարզվել է՝ նրա մոտ բարձր աստիճանի կարճատեսություն կա:
Ակնաբույժ Լիու Լիի խոսքով՝ աղջնակի տեսողությունն անդառնալիորեն տուժել է և կարող է տարիքի հետ վատթարանալ:
Հայտնի է, որ չինացի երեխաների 70%-ն անձնական սմարթֆոն ունի, իսկ 7-9 տարեկան երեխաների գրեթե կեսը կարող է մուտք գործել համացանց:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վերջերս հրապարակած հոդվածի մեջ նշվում է, որ մինչև մեկ տարեկան երեխաներին հակացուցված է էկրաններին նայելը, իսկ 2-4 տարեկան երեխաներն օրական 1 ժամից ավելի չպետք է նայեն էկրանին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց