Թուրքիան խոստանում է պատասխանել ԱՄՆ կողմից հնարավոր պատժամիջոցներին
Թուրքիայի կողմից ռուսական արտադրության Ս-400 հրթիռային համակարգերի գնման պատճառով Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների սահմանման դեպքում Թուրքիան հակաքայլեր է իրականացնելու։ Այս մասին տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է երկրի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։
«Եթե Միացյալ Նահանգները սկսի բացասական մեթոդներ կիրառել, մենք ունենք հակաքայլեր։ Եթե մեր նկատմամբ բացասական վերաբերմունք լինի, ապա մենք համարժեք քայլերով կպատասխանենք»,- ասել է նախարարը։
Նա նշել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված Ս-400 համակարգերի գնման հարցում և չի պատրաստվում հետ կանգնել իր որոշումից։ Չավուշօղլուն ասել է, որ իրենք նման սպառազինության կարիք ունեին ու այդ կարիքը սպասարկել են Ռուսաստանի օգնությամբ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց