Իսպանիայում հայտնաբերվել է Կոլումբոսի՝ Ամերիկայից վերադարձի մասին հայտնող նամակը
Իսպանիայում ազնվականության պատմական արխիվներում հայտնաբերվել է ճանապարհորդ, հայտնագործող և գաղութարար Քրիստափոր Կոլումբոսի՝ Ամերիկայից վերադարձի մասին հայտնող հեռագիրը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նամակը գրված է Պորտուգալիայի թագավոր Ժուան II-ի կողմից և ուղղված է Ֆերդինանդ II Արագոնացուն, որն այդ ժամանակ Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I-ի հետ Բարսելոնայում էր գտնվում:
Նամակում հաստատվում է, որ ծովագնացը վերադարձել է Ատլանտյան օվկիանոսով կատարած իր առաջին ճամփորդությունից և եվրոպացիներին անհայտ մայրցամաք է հայտնաբերել:
«Այստեղ՝ մեր քաղաք Լիսաբոնի նավահանգիստ ժամանեց ձեր ծովակալը, որին շատ ուրախ ենք տեսնել»,- ասված է նամակում: Նամակը պահպանվել է լավ վիճակում: Դրա իսկությունն արդեն հաստատվել է, ինչպես նաև հաստատվել է, որ դրանից այլ օրինակներ չկան:
Քրիստափոր Կոլումբոսն առաջին անգամ Ամերիկայի ափերին հասել է 1492թ.-ին, այնուհետև ևս 3 ճամփորդություն է ձեռնարկել դեպի Նոր աշխարհ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց