«Մի՞թե մեր երազանքը դա էր». Սաակաշվիլին Ուկրաինան համեմատել է Նիգերիայի արվարձանի հետ
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ «եվրոպական» Ուկրաինայի ենթակառուցվածքը «երրորդ աշխարհի» կոռումպացված երկրների աղքատ տնտեսություն է հիշեցնում, հայտնում է «ՊոլիտՆավիգատոր» պորտալը:
Ուկրաինա վերադարձած քաղաքական գործիչն ընդգծել է, որ երկրի համար ամոթի զգացում ունի, և ընդգծել է ուկրաինացիների աշխատելու և ինքնակատարելագործվելու ցանկությունը:
«Ինչո՞ւ պետք է երկիրը նման լինի Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրների: Օրինակ՝ Նիգերիայում ես տեսել եմ նման ենթակառուցվածք: Մի՞թե մեր երազանքն է եղել նման լինել Լագոսի արվարձանին»,- ասել է նա:
Սաակաշվիլին Ուկրաինա է վերադարձել մայիսի 29-ին: Դրանից մեկ օր առաջ երկրի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան էր վերադարձրել 2017-ին նրանից վերցված ուկրաինական անձնագիրը: Սաակաշվիլին որոշել է իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությամբ մասնակցել երկրում հուլիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց