Էյնշտեյնի մանկական խաղալիքն աճուրդի կհանվի
Ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի (1879 - 1955) մանկական խաղալիքն աճուրդի կհանվի Նյու Յորքում, հաղորդում է ՏԱՍՍ -ը՝ hղում անելով The Times of Israel-ին:
Հավաքածուն ներառում է ավելի քան 500 գունավոր ուլունքներ, որոնք կարելի է ամրացնել հատուկ տախտակի վրա եւ մոզաիկա ստեղծել, ինչպես նաեւ դեկորատիվ փայտ տուփ խաղալիքների համար:
Kestenbaum&Company աճուրդի տան կայքում լոտի նկարագրության մեջ ասվում է, որ մոզաիկան օգնել է երիտասարդ Էյնշտեյնին զարգացնել երեւակայությունն ու նպաստել մտքի ձեւավորմանը, որը մարդկությանը մեծագույն գիտական տեսություններ է նվիրել:
Մոզաիկայի գինը գնահատվում է 4-6 հազար դոլար:
Աճուրդը կանցկացվի հունիսի 20-ին: Կվաճառվեն նաեւ Էյնշտեյնին պատկանող այլ իրեր՝ նրա դիմանկարը, որը նվիրել է ֆրանսիացի նկարիչ Լու Ալբեր-Լազարը, արծաթե բաժակներ Չինաստանից եւ մի քանի վուշե թաշկինակներ, որոնք կարել է մեծն գիտնականի մայրը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց