Թրամփը մտադիր է չեղարկել Լեհաստանի հետ վիզային ռեժիմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լեհերի համար վիզայի հնարավոր չեղարկման մասին որոշումը հավանաբար կընդունվի 90 օրվա ընթացքում, գրում է korrespondent.net-ը:
Թրամփի խոսքով՝ Լեհաստանը համապատասխանում է Visa Waiver ազատ ռեժիմի ծրագրին միանալու համար անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին: Նա պատասխանել է նաև այն հարցին՝ արդյոք վիզային ռեժիմի չեղարկման մասին որոշումը կհայտարարվի սեպտեմբերին Թրամփի՝ Լեհաստան կատարելիք այցի ժամանակ:
«Կարծում եմ՝ հիանալի գաղափար է, շնորհակալ եմ առաջարկի համար: Մենք առաջ ենք շարժվում, չնայած դա բարդ գործընթաց է: Քիչ թվով երկրների ենք առաջարկում միանալ այս ծրագրին, և Լեհաստանը դրանցից մեկն է: Կարծում եմ՝ հավանական է, որ առաջիկա 90 օրվա մեջ այդ հարցի շուրջ որոշում ընդունենք»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Թրամփը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Վաշինգտոնում բանակցություններ են վարել, որից հետո համատեղ մամուլի ասուլիս են տվել: Հանդիպմանը նրանք քննարկել են 2000 ամերիկացի զինվորականի տեղակայումը Լեհաստանում, ինչպես նաև ամերիկյան բնական հեղուկ գազի մատակարարումը դեպի Եվրամիության երկրներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց