ԱՄՀ-ի եւ ԵԿԲ-ի ղեկավարները նախազգուշացրել են առեւտրային պատերազմի հետեւանքների մասին
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) եւ Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) նախազգուշացրել են առեւտրային պատերազմի հետեւանքների մասին: ԱՄՀ տնօրեն Քրիսթին Լագարդը եւ ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին հայտարարել են, որ ԱՄՆ-Չինաստան գլոբալ առեւտրային վեճը կարող է վատթարացնել համաշխարհային տնտեսության վիճակը, հաղորդում է CNBC-ը:
Լագարդը նշել է, որ արդեն ավելի քան 6 տարի զսպվում է գլոբալ աճը, եւ աշխարհի խոշորագույն տնտեսությունները նոր առեւտրային խոչընդոտներ են ստեղծում:
«Եվ դա կարող է ինչ-որ նոր բանի սկիզբ լինել, ինչը կարող է ազդել մեզ բոլորիս վրա լայն իմաստով»,- ասել է նա:
Լագարդն ու Դրագին հայտարարել են, որ ԱՄՆ-ի սպառնալիքները՝ կապված Եվրոպայից ներմուծման սակագների սահմանման հետ, նշանակում են, որ եվրոպական որոշ երկրներ կարող են խոցելի դառնալ, հատկապես՝ Չեխիան, Սլովակիան, Լեհաստանն ու Ռումինիան:
«Վերջին տարիներին գլոբալ առեւտուրը բախվել է խոչընդոտների հետ, քանի որ առեւտրի սահմանափակման միջոցները որոշել են լիբերալացման միջոցները»,- ասել է Դրագին: ԵԿԲ նախագահի խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ անհրաժեշտ է անցնել աճի եւ ֆինանսավորման առավել բալանսավորված մոդելին, որն ամենից շատ կախված է ներքին նորարարություններից եւ ներդրումների ծախսերից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց